Նոր ցիկլոն է մոտենում. Ազդեցությունը բավականին լուրջ է
Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է հետևյալը ՝
Սկանդինավիայից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճն է(կապույտ սլաք), Միջերկարական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +20 աստիճան (կարմիր սլաք): Այս երկուսը այսօ կեսօրից հետո Հայաստանի տարածքի վրա բախվելու են իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ:
Արդյունքում, հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, քամու առավելագույն արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի 25-30 մ/վ։
Հոկտեմբերի 25-ին կեսօրից սկսած, և հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։