Նոր ցիկլոն է մոտեցել Հայաստանին, որի պատճառով սպասվում են տեղումներ և ․․․

Դիտումներ 545
Նոր ցիկլոն է մոտեցել Հայաստանին, որի պատճառով սպասվում են տեղումներ և ․․․

Ցիկլոնի աղդեցությունը կպահպանվի մինչև մարտի 17-ի առավոտ, որի արդյունքում ժամանակ առ ժամանակ Հանրապետության շրջանների զգալի մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Մարտի 18-19 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը նկատելի կբարձրանա,եղանակը կտաքանա 5-6 աստիճանով, իսկ Լոռի-Տավուշ-Սյունիք-Արցախ հատվածներում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում կունենաք +20-ից բարձր ջերմաստիճան,Արարատյան դաշտում կհասնի +20...+22 աստիճանի:


Հանրապետության տարածքում`

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը