Նիհարում ենք նստած վիճակում. 5 վարժություն՝ հարթ որովայն ունենալու համար: Գրում է 168․am-ը

Դիտումներ 981
Նիհարում ենք նստած վիճակում. 5 վարժություն՝ հարթ որովայն ունենալու համար: Գրում է 168․am-ը

Հարթ որովայն ունենալու մասին երազում են շատերը։ Դրան հասնելու համար հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Fabiosa.com-ը գրում է, որ հնարավոր է հարթ որովայն ունենալ՝ նաև մարզվելով տան պայմաններում, առանց աթոռից վեր կենալու։

Յուրաքանչյուր վարժությունից հետո հանգստացեք 30 վայրկյան։ Փորձեք վարժությունները կրկնել նվազագույնը մի քանի անգամ։

Առաջին վարժություն

  • Նստեք աթոռի ծայրին։
  • Ծնկները հերթով մոտեցրեք որովայնին՝ ձեզ օգնելով ձեռքերով։

Երկրորդ վարժություն

 

  • Ձեռքերով հենվեք աթոռին։
  • Միաժամանակ ծնկները մոտեցրեք կրծքին։

Երրորդ վարժություն

 

  • Ոտքերը տեղափոխեք աջ, շարունակեք ծնկները ձգել դեպի ձեզ։
  • Կրկնեք վարժությունը մյուս կողմի համար։

Չորրորդ վարժություն

  • Նստեք աթոռին, իրանը շարժեք աջ, ձախ։
  • Ձեռքերը բացեք ուսերին հավասար։
  • Աջ ձեռքով թեքվեք դեպքի ձախ ոտք։ Վերադարձեք ելման դիրք, կրկնեք վարժությունը։

Հինգերորդ վարժություն

 

  • Ափերով բռնվեք աթոռներից, ձեռքերի ուժով ոտքերը պոկեք աթոռից։
  • Ծնկները բարձրացրեք, պահեք որովայնի դիմաց։ Պահեք այնքան, ինչքան կարող եք։

A post shared by Denise Austin (@deniseaustin) on

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը