Նիհարեք կարտոֆիլի միջոցով․ Շատ հայտնիներ են այս գաղտնի պահվող միջոցը օգտագործում


Կարտոֆիլի քիմիական բաղադրությունը շատ հարուստ է և լավ հավասարակշռված, այն իրոք երկրորդ հացն է, և, ինչպես նկատել է Խաչատուր Աբովյանը՝ «բարեբեր» սննդամթերք է։
Նիհարեցնող հատկություն ունի կարտոֆիլի հյութը։ Լոռամրգին օգտակար է ենթաստամոքսային գեղձին, մաքրում է արյունը, նվազեցնում է գինեկոլոգիական բնույթի բորբոքումները, իջեցնում է ճնշումը, լավացնում է գլխուղեղի արյան մատակարարումը։ Խորհուրդ է տրվում երիկամային հիվանդությունների, հոդատապի, վարիկոզի դեպքում։
Լոռամրգին և կարտոֆիլը փոխադարձաբար ուժեղացնում են մեկը մյուսի օգտակար հատկությունները։ Սակայն կարևոր է իմանալ, որ կարտոֆիլն իջեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ լոռամրգին` բարձրացնում։
Գիրություն, պանկրեատիտ
Հարկավոր է` 200 գ մաքրած կարտոֆիլի քերուկ
- լոռամրգի (Սս՚ՍՉՈ)-100 գ
- ջուր-200 մլ
- մեղր- 1 թ/գ
Պատրաստման եղանակը
ա) Քամեք կարտոֆիլի հյութը, 1 ժամ թրմեք, հյութը զգուշորեն քամեք, նստվածքը թափեք։
բ) Քամեք լոռամրգի հյութը։ Քուսպը լցրեք եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։
գ) Լոռամրգի և կարտոֆիլի հյութերը և լոռամրգի քուսպի եփուկը խառնեք, ավելացրեք մեղր։
Ինչպես օգտագործել
Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 7 օր։
