Ներկայացնում ենք մասուրի և մասուրի հյութի օգտակար հատկությունները


Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:
Մասուրի արմատների և պտուղների եփուկը ունի մի շատ օգտակար հատկություններ։ Այն հանդիսանում է լեղամուղ, թեթև միզամուղ, արյան ճնշումը իջեցնող միջոց, նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրմանը, ամրացնում է անոթների պատերը։
Մասուրի հյութը օգտակար է երիկամների, լյարդի, ստամոքսի նորմալ գործնեության համար, դուրս է բերում վնասակար նյութերը, կարգավորում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, պաշտպանում մրսածությունից և գրիպից։ Հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, նաև լավ հագեցնում է ծարավը։
Գեր մարդիկ 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմելով մասուրի հյութ գրանցել են արյան ճնշման փոփոխություններ, քաշի փոփոխություններ, արյան մեջ ճարպի պարունակության նվազում:
Օգտագործեք մասուրի հյութ:
Մասուրը խորհուրդ չի տրվում այն անձանց, ում մոտ խախտված է արյան շրջանառությունը, բացի այդ բարձր արյան ճնշման դեպքում մի ընդունեք մասուրի սպիրտային թուրմը, այսպիսի թուրմը խորհուրդ է տրվում հիպոտոտոնիկներին, իսկ բարձր արյան ճնշման դեպքում օգտագործեք մասուրի ջրային թուրմը։ Եթե դուք շատ երկար օգտագործեք մասուր, ապա այն կարող է բացասաբար ազդել նաև լյարդի աշխատանքի վրա։ Այն հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոֆլեբիտ և անոթային այլ խնդիրներ։
