Ներկայացնում ենք լահմաջո պատրաստելու գաղտնիքներն ու նրբությունները, որպեսզի այն ստացվի փափուկ և ախորժելի

Դիտումներ 405

Ներկայացնում ենք լահմաջո պատրաստելու գաղտնիքներն ու նրբությունները, որպեսզի այն ստացվի փափուկ և ախորժելի

Բաղադրամասեր

  • Խմորի համար`

  • 1 բաժակ մածուն ,

  • 1 թ/գ սոդա,

  • աղ,

  • ալյուր,

  • Միջուկի համար`

  • 500 գրամ հորթի միս



  • 2 հատ մեծ լոլիկ,

  • 1 հատ կծու կարմիր պղպեղ ,

  • 5-6 պճեղ միջին չափի սխտոր,

  • 2 հատ գլուխ սոխ,

  • չորացրած կամ թարմ անանուխ,

  • 0.5 կապ մաղադանոս,

  • աղ, սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

 

 

  • Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու:

  •  



  • Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:

  • Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած հորթի մսի վրա և լավ խառնել:

  • Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: 

 

 

  • Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: 

 

 



Ամենաընթերցվածը