Ներկայացնում ենք կիևյան կոտլետի ճիշտ պատրաստման եղանակը ուկրանիացի խոհարարի կողմից
Բաղադրամասեր
1,5 կգ հավի կրծքամիս,
200 գ կարագ
1 թ․ գ կիտրոնի հյութ,
սամիթ եւ մաղադանոս,
աղ,
պղպեղ,
200 գ ալյուր,
4-5 հատ ձու,
սպիտակ հաց (չոր),
1 լ որակյալ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ։
Հավի կրծքամսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ: