Ներկայացնում ենք կեռասի չիր պատրաստելու բաղադրատոմսը

Բաղադրամասեր
-
2 կգ կեռասին ՝
-
1 կգ շաքարավազ,
-
1/2 հատ կիտրոնի հյութ, նարնջի հյութ – 1 հատի,
-
2 թ.գդ դարչին,

Պատրաստման եղանակը
-
Կեռասը լվանալ, կորիզները հանել:
-
Վրան լցնել կիտրոնի հյութը , շաքարավազը, դարչինը:
-
Եփել, մինչև միրգը փափկի:

-
Հյութը քամել, դնել քամիչի վրա: Շարել յուղաթղթի վրա:
-
Դնել ջեռոցի մեջ մի քանի ժամ կամ չորացնել ավանդական եղանակով:
-
Ավելի լավ է պահել սառնարանում, այդպես այն չի փառակալում:

