Ներկայացնում ենք հրաշք քսուքի բաղադրատոմս, որը կգեղեցկացնի, կմաքրի և կհարցեթնի նույնիսկ ամենտհաճ մաշկը․ Եվ այդ ամենը շատ կարճ ժամանակահատվածում
Բաղադրամասեր
1/2 թարմ ձվի դեղնուց,
2թ/գ ձիթայուղով,
1թ/գ ծովային աղ,
2թ/գ երիցուկի թուրմ,
1/2 թ/գ մեղր,
2թ/գ կոսմետիկ վազելին
Պատրաստման եղանակ
Սկզբում պատրաստեք երիցուկի թուրմը: Դրա համար 1ճ/գ չոր բույսի վրա ավելացրեք 200մլ ջուր: Հասցրեք եռման և եռացրեք 2-3 րոպե, որից հետո փաթաթեք սրբիչով և թողեք թրմվի 15 րոպե:
Խառնեք մեղրը յուղի, դեղնուցի և երիցուկի թուրմի հետ:
Խառնեք վազելինն աղի հետ:
Միացրեք 2 խառնուրդները և լավ հարեք: Այն պետք է ստացվի պինդ և յուղոտ: Պահեք քսուքը սառնարանում:
Օգտագործման եղանակ
Քսուքով պատեք երեսը և պարանոցը` 30 րոպե թեթև մերսող շարժումով: Մնացորդը հեռացրեք փափուկ անձեռոցիկով` թրջած հանքային ջրում: Այս քսուքն օգտագործելուց առաջ ճշտեք` չունե՞ք արդյոք ալերգիա. մեղրը և աղը կարող են վնասել զգայուն մաշկ ունեցողներին: Օգտագործեք այս կախարդական քսուքը 2 շաբաթ և երաշխավորված կնկատեք փոփոխություն Ձեր արտաքինում: