Ներկայացնում ենք հատուկ կոտլետի բաղադրատոմս, որը պատրաստվում է բլղուրով. Համից չեք կշտանա

Դիտումներ 817
Ներկայացնում ենք հատուկ կոտլետի բաղադրատոմս, որը պատրաստվում է բլղուրով. Համից չեք կշտանա

Բաղադրամասեր

  • 500գ տավարի միս

  • 1 սուրճի բաժակ մանր բլղուր

  • 2 պճեղ սխտոր

  • 1 ձու

  • 1/2 դաստա խառը կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս)

  • 1 ճաշի գդալ կտրատած թարմը կամ չորացված ծիտրոն և ռեհան

  • 1 լավաշի 1/4-ը

  • ըստ ճաշակի հայկական և աբխազական աջիկա

Մսով  և բլղուրով կոտլետներ

 


Պատրաստման եղանակը

  • Տավարի միսը լավ լվանալ, հեռացնել ճիլերը, կտրատել և աղալ սոխի․ սխտորի և կանաչեղենի հետ միասին, վերջում աղալ լավաշը

  • Բլղուրի վրա լցնել 1,5 բաժակ եռման ջուր, թողնել 5-7 րոպե, քամել, սառը ջրով ցայել, թողնել, որ լավ քամվի և ավելացնել աղացած մսին։

  • Ձուն լավ հարել, ավելացնել ըստ ճաշակի սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, մի պտղունց չաման, աղ։ Իսկ եթե ունեք աբխազական կամ հայկական աջիկա, ապա կարող եք ավելացնել մսին, փոխարինելով վերոնիշյան համեմունքներին

  • Ֆարշը լավ խառնել, խորհուրդ է տրվում մի քանի ժամով տեղադրել այն սառնարանում, նոր հետո պտրաստել։

  • Ֆարշը կարող եք պատրաստել երեկոյան, իսկ տապակել առավոտյան։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը