Ներկայացնում ենք համեղ բորշ պատրաստելու բաղադրատոմս


Բաղադրամասեր
-
1 կգ. տավարի մսին ՝ (եթե ցանկանում եք շատ համեղ ստացվի, 200 գրամ խոզի միս ավելացրեք)
-
500 գ կարտոֆիլ,
-
300 գ կաղամբ, բազուկ,
-
200 գ գազար, սոխ,
-
3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
-
3-4 հատ դափնու տերև,
-
ձիթայուղ,կարագ 150գր,
-
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը: Այնուհետև բազուկը տապակել կարագի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և այդպես եփել 10 րոպե:
-
Ձեթի մեջ տապակել սոխը, այնուհետև գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը , այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե:
-
Այս ամենին ավելացնել գազարը սոխով տապակված, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը և շարունակել եփել 20-30 րոպե:
