Ներկայացնում ենք հացի բաղադրատոմս, որը պատրաստվում է առանց դրոժի. Շատ համեղ և ամենակարևորը օգտակար


Բաղադրիչներ
- Տարեկանի ալյուր – 2.5 բաժակ
- Յոգուրտ – 1 բաժակ
- Մեղր – 0.125 բաժակ
- Կաթ – 0.25 բաժակ
- Սոդա – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
- Աղ – 0.5 թ/գ
- Քիմիոն – 0.75 թ/գ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել:
Ալյուրը խառնել սոդայի, փխրեցուցչի, աղի և քիմիոնի սերմերի հետ:Առանձին թասի մեջ խառնել յոգուրտը, ջրիկ մեղրը և կաթը:Յոգուրտային զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել: Խմորը պետք է ստացվի պինդ և կպչուն:
Լավ հունցել մի քանի րոպե:Խմորը տեղավորել նախապատրաստած կաղապարի մեջ:Խմորը դնել ջեռոցը և թխել 30 րոպե: Հետո իջեցնել ջերմաատիճանը մինչև 180 աստիճան և շարունակել թխել ևս 20 րոպե: Մատուցել սառը վիճակում:
