Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ բանջարեղենային ուտեստի բաղադրատոմսը

Դիտումներ 371
Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ բանջարեղենային ուտեստի բաղադրատոմսը

Ռատատույ

 


Բաղադրամասեր

  • Սմբուկ – 2 հատ,

  • Դդմիկ – 1 հատ,

  • Լոլիկ – 1 կգ,

  • Սոխ – 1 գլուխ,

  • Պղպեղ – 1 հատ,

  • Սխտոր – 6 պճեղ,

  • Մաղադանոս, համեմ, ռեհան, ուրց,

  • Սպիտակ գինի – 4 ճաշի գդալ ,

  • Տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ,

  • Ձեթ – 3 ճաշի գդալ,

  • Աղ, սև պղպեղ, օրեգանո

Ֆրանսիական խոհանոց. «Ռատատույ»

 

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ՝ ճզմած սխտորի հետ: Պղպեղը կտրատել, լցնել սոխի վրա, տապակել 3-4 րոպե: 4 լոլիկի կեղևը հանել, բլենդերով մանրացնել, լցնել սոխերածի վրա: Եփել մոտ 5 րոպե: Ավելացնել տոմատի մածուկը, 3-4 ճ/գ գինի, աղ, համեմունքներ, եռացնել և եփել 5 րոպե: Զանգվածի մի մասը լցնել տապակի վրա:

Ֆրանսիական խոհանոց. «Ռատատույ»

  • Սմբուկները, դդմիկը, լոլիկները օղակ-օղակ կտրատել, հերթով շարել տապակի վրա, վրան ավելացնել մաղադանոս, ռեհան, ավելացնել 3 պճեղ սխտոր, ուրց: Բանջարեղենի վրա ցողել 2-3 ճ/գ բուսայուղ, աղ և պղպեղ անել, եփել 60 րոպե 190 աստիճան ջեռոցում: Տապակը ծածկել յուղաթղթով. կափարիչով ոչ մի դեպքում չփակել:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը