Ներկայացնում ենք բնական միջոցներից պատրաստված հյութ, որը մաքրում է լեղապարկի և երիամների քարերը

Դիտումներ 268
Ներկայացնում ենք բնական միջոցներից պատրաստված հյութ, որը մաքրում է լեղապարկի և երիամների քարերը

Հեղուկի ճիշտ քանակությունը մաքրում է քիմիական նյութերը և այդպիսով կանխում է երիկամներում քարերի առաջացումը:

Երիկամներում քարերի առաջացման պատճառներից են՝ ջրի ոչ բավարար օգտագործումը, չափից շատ/ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը, քաշի նվազեցման վիրահատությունը, չափազանց աղի/քաղցր մթերքները, վարակը, գեները և այլն:

Երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար շատ ֆիլտրացված ջուր և այլ հեղուկներ խմեք:

Բացի դրանից՝ խուսափեք օքսալաթի բարձր պարունակությամբ մթերքներից: Խուսափեք գետնանուշից, նուշից, ցորենի թեփից, սպանախից, սև թեյից, պնդուկից, սոյայից, սոյայի կաթից, լուծվող թեյից, բազուկից, քաղցր կարտոֆիլից, չորացրած լոբուց և շոկոլադից:

  • Կրճատեք կենդանական սպիտակուցով մթերքների օգտագործումը:
  • Խուսափեք նատրիումի բարձր պարունակությամբ մթերքներից:
  • Խուսափեք կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներից:
  • Լրացուցիչ խորհուրդ՝
  • Քնելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեք:
  • Կիտրոնում պարունակվող կիտրոնաթթուն քայքայում է կալցիումի բյուրեղները:
  • Ձմերուկը հաճախ խորհուրդ է տրվում երիկամներում քարեր ունեցողներին, քանի որ խթանում է երիկամներից քարերի հեռացումը:
  • Կալիումը նույնպես լուծում է երիկամների քարերը:
  • Շատ ջուր և ցիտրուսային հյութեր խմեք:

Բաղադրիչները՝

  • 1 օրգանական նարինջ՝ մաքրված
  • 1 օրգանական խնձոր
  • 1 օրգանական կիտրոն
  • 4 շերտ օրգանական ձմերուկ
  • 4 կտոր սառույց

Խառնեք բաղադրիչները և վայելեք թարմացնող ըմպելիքը:

Նախքան վիրահատոթյան դիմելը՝ կարող եք որոշ տնային միջոցներ փորձել, որոնք կարող են բուժել լեղապարկի քարերը և դրա ախտանիշերը, որոնցից են՝ որովայնի, մեջքի ցավը, սրտխառնոցը, փսխումը, ստամոքսի խանգարումը:

Ներկայացնում ենք մի քանի զարմանալի բաղադրատոմս, որոնք կօգնեն բնական ճանապարհով ազատավել լեղապարկի քարերից:

1. Բուսական հյութ
Բազուկի, գազարի և վարունգի հյութ: Խմեք օրական 2 անգամ:

2. Կիտրոնի հյութ
Տաք կիտրոնաջուրը հրաշքներ է գործում: Խմեք առավոտյան ուտելուց առաջ: Պատրաստեք 4 կիտրոնի հյութ՝ ջրով, քանի որ կիտրոնի մաքուր հյութը չափազանց ուժեղ է:Մի մոռացեք շատ ջուր խմել:

3. Քրքում
Խառնեք 1 թ. գ. քրքումի փոշի և մեղր:

4. Անգլիական աղ
1 թ. գ. անգլիական աղ ավելացրեք 1 բաժակ սնեյակային ջերմաստիճանի ջրին: Խմեք երեկոյան:

5. Ցիտրուսային մրգեր

6. Խնձորի հյութ և խնձորի քացախ
Ուսումնասիրության համաձայն՝ խնձորը փափկեցնում է լեղապարկի քարերը: Քացախը կարգավորում է վատ խոլեստերինի մակարդակը, որը նույնպես լեղապարկի քարեր է առաջացնում:

 

Այս միջոցը հեշտացնում է լեղապարկի քարերի վերացումը՝

  • 1 բաժակ խնձորի հյութ
  • 1 ճ. գ. խնձորի օրգանական քացախ

Խառնեք բաղադրիչները, խմեք միանգամից:

Եթե ձեր լեղապարկի քարերն արդեն քայքայվում են, շարունակեք խնձոր ուտել, կարող եք նաև թարմ հում խնձոր ուտել՝ մանրացված բազուկի, 2 ճ. գ. ձիթապտղի յուղի և ոչ մեծ քանակությամբ կիտրոնի հյութի հետ համադրությամբ:

7. Կիտրոն հյութ

Օրվա ընթացքում օրգանական կիտրոնների հյութ խմեք: Կես կիտրոնի հյութը խառնեք 1 բաժակ ջրին: Խմեք օրական 2 կամ 3 անգամ:

Եվ մեկ հրաշալի միջոց՝

Բաղադրիչները՝

  • 30 մլ ձիթապտղի հյութ
  • 30 մլ կիտրոնի թարմ քամած հյութ
  • 5 գ. սխտորի մածուկ

Խառնեք բաղադրիչները, ընդունեք առավոտյան քաղցած վիճակում: Օգտագործեք առնվազն 40 օր:

8. Բուսական թեյ

Օրական մի քանի անգամ Սենթ-Ջոնսի մեկ բաժակ թեյ խմեք: Պատրաստելու համար վրան եռացած ջուր լցրեք:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը