Ներկայացնում ենք ամենահամեղ կրեմով բուլկու պատրաստման եղանակը


Բաղադրամասեր
-
ալյուր - 400գր,
-
խմորիչ - 15գր,
-
շաքարավազ - 150գր,
-
ձու - 1 հատ,
-
ձվի դեղնուց - 3 հատ,
-
աղ - 1/3թ/գդ,
-
կաթ - 550մլ,
-
կաթի փոշի - 12գր,
-
կարագ - 80գր,
-
օսլա (крахмал) եգիպտացորենի - 2ճ/գդ,
-
վանիլին - 1թ/գդ,
-
հյութ կիտրոնի - 1ճ/գդ
Պատրաստման եղանակը
-
Խառնում ենք մաղով անցկացրած ալյուրը, կաթի փոշին, 80գր շաքարավազը և աղը: Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում 200մլ կաթը, խմորիչը և խառնում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրով զանգվածի վրա և խմոր հունցում: Խմորին ենք ավելացնում լավ փափկած կարագը 40գր-ի չափով և խառնում խմորին: Ալյուր այլևս չենք ավելացնում: Պետք է ստացվի թեթևակի կպչուն խմոր: Պատրաստի խմորը դնում ենք ամանի մոջ, ծածկում սրբիչով և թողնում հասունանա 2 ժամ:
-
Պատրաստում ենք կրեմը: Տաքացնում ենք 350մլ կաթը, ավելացնում օսլան և խառնում: Ավելացնում ենք նաև 2 ձվի դեղնուցը, 70գր շաքարավազը, վանիլինը և խառնում: Եփում ենք միջին կրակի վրա մինչև խոշոր պղպջակների առաջացումը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Թողնում ենք կրեմը թեթևակի սառչի, ապա ավելացնում փափկած կարագը՝ 40գր, և թեթևակի խառնում մինչև վերջինիս լուծվելը: Ավելացնում ենք կիտրոնի հյութը և ձեռքի հարիչով թեթևակի խառնում: Կրեմն արդեն պատրաստ է:
-
Հասունացած խմորը բաժանում ենք 14 հավասար մասի, ապա գրտնակով շրջանաձև բացում խմորի յուրաքանչյուր կտորը: Խմորի բացված շերտի մեջտեղում լցնում ենք կրեմը, ապա ծածկում խմորի առաջին կեսով և ամրացնում: Խմորի շերտի մյուս մասի վրա կատարում ենք կտրվածքներ, ապա ռուլետի նման փաթաթում խմորի կրեմով հատվածի վրա:
-
Ջեռոցի տապակը պատում ենք պերգամենտային թղթով, վրան շարում բուլկիները, ապա ծածկում սրբիչով և թողնում այդպես 30 րոպե: Այնուհետև բուլկիների վրա քսում ենք 1 ձվի հարված դեղնուցը:
-
Թխում ենք ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում: Պատրաստի բուլկիները թողնում ենք սառչեն, ապա վրան շաղ տալիս շաքարի փոշի և մատուցում:
