Ներաճած եղունգը կարող է շատ տհաճություններ և ցավ պատճառել, ահա ինչպես բուժել և ազատվել ցավից


Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը աճում է դեպի կողք` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, և հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում: Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում:
Հիմնականում ախտահարվում է բութ մատը, սակայն մյուս մատների եղունգները նույնպես կարող են ներաճել: Սովորաբար եղունի ներաճումը պայմանավորված է լինում անհարմար կոշիկով, սնկային հիվանդությամբ, քաշի կտրուկ ավելացմամբ, վատ խնամքով ու տարատեսակ վնասվածքներով: Ամեն դեպքում այս թերությունից հարկավոր է ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ներաճած եղունգից ազատվելու մի քանի արդյունավետ եղանակ:
Ինչպես բուժել ներաճած եղունգը
1․ Եթե եղունգը փտում է, վրան թեյի սունկ դիր: Այս միջոցը նաև կօգնի, եթե ոտքերդ սնկային հիվանդություն ունեն: Պետք է երեկոյան սունկը հաստ շերտով քսել մատին և այն ֆիքսել վիրակապով: Հետո բրդյա գուլպաներ հագիր և պառկիր քնելու: Առավոտյան կտրիր եղունգդ:
2․ Հարկավոր է լավ փափկեցնել ողունգն ու մաշկը: Կարելի է ջրին ավելացնել մագնեզիումի սուլֆատ (վաճառվում է դեղատներում), խառնել և ոտքերը դնել այդ ջրի մեջ:
3․ Եթե ներաճած եղունգը անընդհատ է անհանգստացնում, ապա կարելի է դմել հետևյալ մեթոդի օգնությանը: Անհրաժեշտ է բամբակի փոքրիկ կտորով տամպոն պատրաստել և տեղադրել այն եղունգի ու մաշկի միջև: Սա բավական ցավոտ պրոցեդուրա է, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել: Տամպոնն անհրաժեշտ է փոխել օրական մի քանի անգամ: Այս մեթոդի շնորհիվ շատ շուտով ներաճած եղունգն այլևս չի անհանգստացնի:
