Նարինջը բուժում է աղիքային և երիկամային հիվանդությունները, աթերոսկլերոզը և շաքարախտը․ Ունի նաև հակացուցումներ, զգուշացեք

Դիտումներ 793
Նարինջը բուժում է աղիքային և երիկամային հիվանդությունները, աթերոսկլերոզը և շաքարախտը․ Ունի նաև հակացուցումներ, զգուշացեք

Նարինջն օգտագործումեն աղիքային, երիկամային հիվանդությունների դեպքում: Ուժեղ տենդը շատ արագ բուժվում է,եթե առավոտները հիվանդը խմի սպիտակ գինի, որը եռացվելէ նարնջի հետ: 

Կեղևի եփուկը տրվում էուժեղ արտահայտված դաշտանի դեպքում: 

Ըստ Ամիրդովլաթի ` կեղևով երեսը շփելն արագացնում է մազերի աճը, յուղն օգնում է ձեռքերի դողդողոցի, ատամնացավի դեմ, հյութը`ճիճուների ու ոսկրային ցավերի դեմ:

Ըմպելով նարնջի հյութ յուղոտ սննդի կամ այսպես կոչված «արագ» սննդի ընդունման հետ միասին` կարելի է պակասեցնել օքսիդատիվ սթրեսների և բորբոքումների հետևանքով օրգանիզմին պատճառվող բացասական ազդեցությունը` կանխարգելելով անոթային հիվանդությունները։ Այս մասին հայտարարել են Բուֆֆալո համալսարանի էնդոկրինոլոգները։


Անհրաժեշտ է իմանալ, որ ազատ ատոմների խումբն առաջացնում է բորբոքային պրոցեսներ` անոթային հյուսվածքներում բարձրացնելով ուղեղի կաթվածի կամ ինֆարկտի վտանգը: Նարնջի հյութը` օժտված լինելով նարինգենինի և գեսպիրիդինի հզոր ազդեցությամբ, հնարավորություն ունի կանխարգելել վերոնշյալ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։ Այս մասին պնդում է բժիշկ Հուսամ Հանիմը։ Նրա հեղինակած հետազոտության արդյունքում առաջին անգամ ապացուցվել է, որ նարնջի հյութի օգտագործումը ճարպերով և ածխաջրատներով հարուստ սննդի հետ միասին, կանխարգելում է ազատ ռադիկալների  և բորբոքային պրոցեսում գտնվող մոլեկուլների աճը։

Ցիտրուսային մրգերից նարինջը առանձնանում է իր բուժիչ և օգտակար հատկություններով։ Ինչպես կարելի է օգտագործել նարինջը առողջությունը բարելավելու համար։ 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Citrusayin-mrgeric-narinjy-aranjnanum-e-ir-bujich-EV-ogtakar-hatkutyunnerov%D6%89-Inchpes-kareli-e-ogtagorcel-narinjy-aroxjutyuny-barelavelu-hamar%D6%89-4046/basic


Բորբոքային պրոցեսի հետ կապված խնդիրները շատ կարևոր են, քանի որ եթե սրան գումարվում է նաև գլյուկոզայի և տրիգլիցերիդների մեծ չափաքանակ, կարող են զարգանալ սրտանոթային հիվանդություններ։


Գիտնականները մի հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 20-40 տարեկան երեք խումբ տղամարդիկ և կանաք։ Նրանք չեն տառապել ճարպակալմամբ և օգտագործել են մոտովորապես 900 կկալ սննդային արժեքով նախաճաշ` հացից, ձվից և երշիկեղենից բաղկացած ։ Մասնակիցներից յուրաքանչյուրի օրգանիզմը ստանում էր 81 գ ածխածին, 51 գ ճարպ և 32 գ սպիտակուց։


Նախաճաշի ընթացքում առաջին խումբը խմում էր 300 մլ նարնջի հյութ, երկրորդ խումբը նույնքան ըմպելիք, որը պարունակում էր շաքար, իսկ երրորդ խումբը սննդի ընդունման հետ միասին խմում էր ջուր։ Գիտնականները մասնակիցներից վերցրել են արյան փորձանմուշներ, ինչպես քաղցած ժամանակ, այնպես էլ սննդի օգտագործումից 1,3 ժամ և 5 ժամ անց։ Արյան առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ արդյունքները գրեթե համանման են, սակայն սննդի օգտագործումից հետո արված հետազոտությունը բացահայտել է, որ ազատ ռադիկալների քանակը աճել էր 62%-ով` ջրի օգտագործման դեպքում, 63%-ով` քաղցր հյութ խմելուց հետո և 47%-ով` նարնջի հյութ ըմպելու արդյունքում։

Ինչպես նարինջը մաքրել 10 վայրկյանում և չկեղտոտել ձեռքերը 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Inchpes-narinjy-makrel-10-vayrkyanum-EV-chkextotel-jerkery-4013/basic

 

Հակացուցումներ։ Անհատական անընկալունակություն, սրտի իշեմիկ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, ընկնավորություն, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում` գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց, խոլեցիստիտ, հեպատիտներ, սուր նեֆրիտ։

Կա կարծիք, որ նարնջի թարմ հյութը հավանաբար նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

ԱՄՆ-ում նկատվում է այդ հիվանդությամբ տառապողների քանակի նվազում` տարեկան մոտ 1 տոկոսով։ Օրինաչափությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին 40-50 տարիներին երկրում զգալիորեն աճել են սպառվող նարնջի հյութի ծավալները։

Մի այլ հետազոտությամբ պարզվել է, որ նարնջի թարմ հյութը չեզոքացնում է նիտրատների ազդեցությունը` թույլ չի տալիս, որ դրանք վերածվեն ուռուցքածին նյութերի։

Նարինջի չորացած կեղևը սպիտակեցնում է ատամները 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/marinji-chorcvac-kexevy-spitakecnume-atamnery/basic

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը