Նարինջով և կաթնաշոռով կուլիչի բաղադրատոմս. Ստացվում է ոչ միայն համեղ, նաև յուրահատուկ կուլիչ

Դիտումներ 328

Նարինջով և կաթնաշոռով կուլիչի բաղադրատոմս. Ստացվում է ոչ միայն համեղ, նաև յուրահատուկ կուլիչ

Նարինջով կաթնաշոռով կուլիչը իմ սիրելի խմորեղենն է Զատկի համար։ Փորձեք այս բաղադրատոմսը, կարծում եմ ձեզ դուր կգա:

 

 

Բաղադրամասեր

 

Հիմքը

 

կաթ - 100 մլ,

շաքարավազ - 1 ճ,գ,

չոր խմորից - 8 գ,

ալյուր - 1ճ,գ

 

Խմորի համար

 

կաթնաշոռ - 150 գ,

շաքարավազ - 150 գ,

ջուր - 80 մլ,

նարինջ - 1 հատ,

կարագ - 100 գ,

աղ - 1 պտղունց,

150 գ չամիչ,

վանիլային շաքարավազ - 1 ճ,գ,

հավի ձու - 2 հատ,

ցորենի ալյուր - 500 g

 

Ջնարակի համար

 

ձվի սպիտակուց - 2 հատ,

շաքարի փոշի - 120 գ

 

 



Պատրաստման եղանակը

 

Խմորը տաք կաթի մեջ պատրաստելու համար՝ խառնեք շաքարավազը, խմորիչը և ցորենի ալյուրը։ Ծածկեք ամանը և թողեք տաք տեղում 15 րոպե, որպեսզի բարձրանա։

Չամիչը լվանում ենք, վրան եռման ջուր լցնում, թողնում 10-15 րոպե։

Կաթնաշոռի վրա ջուր ենք ավելանցնում, եթե կաթնաշոռը չոր է, ապա լավ է այն քամել։

Նարինջը կեղևահանում ենք և քամում ենք հյութը, այնուհետև ստացված հյութը ֆիլտրում ենք։

 

 

Կեղրևի քերուկը ավելացնում ենք կաթնաշոռի վրա։

Ձուն հարում ենք շաքարավազի հետ։

Ավելացնում ենք կաթնաշոռի և նարինջի զանգվածը, աղ, վանիլ, փափուկ կարագ և հիմքը ձվի վրա։

Մաս մաս ավելացնում ենք ալյուր։

Խմորը հունցում ենք։

Չամիչը չորացնում ենք. և ավելացնում ենք խմորի մեջ։

Թողնում ենք խմորը հանգստանա 40-45 րոպե։

Լցնում ենք կուլիչի համար նախատեսված տարաների մեջ։

Թողնում ենք ևս մեկ ժամ։

Ապա թխում ենք 40 րոպե, 180 աստիճանում։

 

 



Ամենաընթերցվածը