Նա թևատակին կիտրոնի կեղև քսեց. պատճառն իմանալուց հետո դուք էլ նույն կերպ կվարվեք

Կիտրոնը ոչ միայն խոհարարության մեջ են օգտագործում։ Այս ցիտրուսը հայտնի է նաև այլ՝ առողջությանն ու գեղեցկությանն առնչվող՝ իր ախտահանիչ, կազդուրիչ և զտիչ հատկություններով, որոնք բարենպաստ է անդրադառնում մազերի, մաշկի և եղունգների վրա։
Ձեզ կներկայացնենք կիտրոնի կիրառման 7 եղանակ, որոք կնպաստեն ձեր գեղեցկությանն և առողջության ամրապնդմանը։ Դրանցից շատերի մասին ես չէի էլ լսել։
Եթե ցիտրուսներից ալերգիա չունեք, անպայման օգտվեք մեր խորհուրդներից։ Արդյունքը երաշխավորված է։
1․Կատարյալ միջոց դեմքի մաշկի համար
Կիտրոնի հյութը լավ է ազդում դեմքի մաշկի վրա, փայլ ու ամրություն է հաղորդում դեմքին։ Բամբակով կիտրոնի հյութը քսեք դեմքին։ Դա արեք գիշերը։ Հաջորդ օրն անպայման արևապաշտպան քսուք օգտագործեք։
- Սկրաբ շուրթերի համար
Շուրթերը թեփոտվում են տարբեր պատճառներով։ Վիտամինների պակասը, ցուրտը, բնականից չոր մաշկը կարող են վատ անդրադառնալ շուրթերի վիճակի վրա։ Կիտրոնը հիանալի միջոց է դրա դեմ պայքարելու համար։ Եթե շուրթերը գիշերը պատեք մի կաթիլ կիտրոնի հյութով, մի քանի օրից կնկատեք, որ դրանք ավելի խոնավ են դարձել ու այլևս չեն թեփոտվում։
- Մազերի գույնը բացող միջոց
Եթե ուզում եք մազերը 1-2 երանգով բացել, կիտրոնի հյութը քսեք մազերին և արևոտ եղանակին գնացեք զբոսանքի։ Ձեր մազերը շուտով նոր երանգ կստանան, սանրվածքին կենդանություն ու փայլ կհաղորդվի։ Արդյունքը տեսնելու համար նույնը շաբաթը մեկ կրկնեք։
- Պատերազմ սև կետերին
Կիտրոնի հյութն օժտված է հակամանրէական հատկություններով և շատ նպաստավոր է յուղոտ մաշկի համար։ Կիտրոնը ոչնչացնում է թունավոր նյութերը և թափանցում վերնամաշկի ամենախոր շերտերը։ Երեկոյան մի քիչ կիտրոնահյութ քսեք դեմքի լվացված մաշկին, 10 րոպե անց լվացեք։
Ուշադրություն․ պրոցեդուրան հակացուցված է, եթե մտադիր եք արևի ճառագայթների տակ հայտնվել։
- Ասացեք «ոչ» պիգմենտային բծերին
Պզուկները, արևի ճառագայթների ներգործությունը, սննդակարգը և ուրիշ գործոններ կարող են մաշկի հիպերպիգմենտացում առաջացնել։ Եթե շաբաթը 1-2 անգամ 15 րոպե կիտրանահյութ քսեք վնասված հատվածին, ատելի բծերը մի քանի երանգով կբացվեն։ Կիրառեք այս պրոցեդուրան միայն գիշերները և մաշկը մի ենթարկեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության։
- Եղունգներն ամրացնող և վճիտացնող միջոց
Լաքերը, քիմիական նյութերն ու տան վերանորոգման հետ կապված մյուս միջոցներն ու այլևայլ գործոններ կարող են եղունգները թուլացնել կամ գույնը մգացնել։ Կիտրանը հիանալիորեն պայքարում է այդ խնդրի դեմ։ 1 թեյի գդալ կիտրանահյութը խառնեք 2 ճաշի գդալ ձիթայուղին խառնուրդը քսեք եղուգներին։ Արդյունքը շատ արագ կերևա։
- Բնական հոտազերծիչ
Կիտրոնում առկա թթուն սպանում է մանրէներին՝ այդկերպ վերացնելով տհաճ հոտերը։ Դրանից բացի, կիտրոնը հիանալիորեն հոտազերծում է թևատակի մաշկը։ Կիտրոնի հյութը խառնեք մեղրի ու վարսակի հետ, ստացված զանգվածը քսեք թևատակերին։ Մեկ ժամից թևատակերը լվացեք տաք ջրով։ Պարբերաբար կիրառելով այս եղանակը՝ շուտով թևատակի մաշկին համասեռ երանգ կհաղորդեք։
