
5. Հատապտուղներ։ Սրանք հատկապես հարկավոր են կնոջ օրգանիզմին, քանի որ.
• ազնվամորին թթուներ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են մի շարք հիվանդություններից
• ելակը չեզոքացնում է ալկոհոլային խմիչքների ազդեցությունը
• լոռամրգին պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից
• հաղարջը բարենպաստ ազդեցություն է ունենում տեսողության վրա, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Բոլոր հատապտուղները հարուստ են վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են իմունիտետը, նվազեցնում աղեստամոքսային տրակտում, միզասեռական և սիրտ-անոթային համակարգերում բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը։

6. Ընդեղեն։ Սրանք մեծ քանակով ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, կարևոր հանքանյութեր են պարունակում։ Դրանք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում մազերի աճին։ Իհարկե, հարկավոր չէ մոռանալ, որ ընդեղենը մեծ քանակով կալորիաներ է պարունակում, և հարկավոր է օգտագործել քիչ քանակով։

7. Ոստրեներ։ Այս ծովամթերքն արագ յուրացվող սպիտակուցների, կոլագենի, ածխաջրերի, մի խումբ միկրոէլեմենտների, վիտամինների, օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է։ Դրանց ներառումը սննդակարգ նկատելիորեն ամրացնում է մազերը, եղունգները, ոսկորները, ձգում մաշկը։

8. Սպանախ։ Սա կալցիումի և երկաթի հրաշալի աղբյուր է։ Կալցիումը հարկավոր է մազերի, ոսկորների, եղունգների առողջության համար, իսկ երկաթը պատասխանատու է արյան վերականգնման համար։

9. Հատիկավորներ։ Սրանք մեծ քանակով մանրաթելեր ու միկրոէլեմենտներ են պարունակում։ Դրանց օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում հորմոնալ ֆոնի, նյութափոխանակության վրա, օգնում է խուսափել քաշի տատանումներից։

10. Կաթնաթթվային մթերք։ Հարուստ են բնական կաթնաթթվային բակտերիաներով, որոնք պատասխանատու են աղիների նորմալ աշխատանքի և օգտակար նյութերի յուրացման համար։

Աղբյուրը ՝https://168.am/2017/08/02/826452.html