Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից

Դիտումներ 235

Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից

Նիտրատներով հարուստ բանջարեղենի ամենօրյա գործածումը նվազեցնում է տեսողության կորստի վտանգը: Ինչպես հայտնել է MedicalXpress-ը, այս եզրակացությանն է հանգել Ուեսթմիդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների խումբը։ Հետազոտությանը, որը տեւել է 15 տարի, մասնակցել են Ավստրալիայի՝ 49-ից բարձր տարիքի ավելի քան երկու հազար բնակիչներ:



Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր գործածել են 100-ից մինչեւ 142 միլիգրամ նիտրատներով հարուստ բանջարեղեն, օրինակ՝ ճակնդեղ, սպանախ կամ կանաչ սալաթ, 35 տոկոսով քիչ են ախտորոշել մակուլոդիստրոֆիա: Մակուլոդիստրոֆիան դեղին բծի քայքայումն է, որի դեպքում մահանում են ցանցաթաղանթի բջիջները սնուցող անոթները:

Հենց այս հիվանդությունն է տարեց մարդկանց մոտ կուրության առավել տարածված պատճառներից մեկը: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ շաբաթական գոնե մեկ անգամ ցիտրուսեղենի գործածումը կօգնի աչքի ցանցաթաղանթը պաշտպանելու կազմափոխությունից եւ, որպես հետեւանք՝ աչքի հետ կապված խնդիրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:





Ամենաընթերցվածը