Մթերքներ, որոնք չի կարելի ուտել քաղցած


Յոգուրտ
Պարզվում է դատարկ ստամոքսում այս կաթնամթերքը կորցնում է օգտակար հատկությունների մի մասը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտն ուտել քնելուց առաջ կամ ուտելուց մեկ ժամ հետո:
Լոլիկներ ու խուրմա
Գիտնականները պարզել են, որ խուրման ու լոլիկները նույնպես վտանգավոր են դատարկ ստամոքսին: Բանն այն է, որ դրանցում առկա թթուներն ու պեկտինը կարող են ստամոքսի քարերի առաջացման պատճառ դառնալ:
Բանան
Բանանը մեծ քանակությամբ կալիում է պարունակում: Իսկ բանանով նախաճաշը կարող է խախտել օրգանիզմի կալիումամագնիումային հավասարակշռությունը, որը սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խախտումների պատճառ կդառնա:
Ցիտրուսներ
Առավոտը լավ է նարնջի հյութով չսկսել: Դատարկ ստամոքսում ցիտրուսները ալերգիայի ու գաստրիտի պատճառ կարող են դառնալ:
Քաղցրավենիք
Չի կարելի առավոտից դատարկ ստամոքսը ծանրաբեռնել մեծ քանակությամբ քաղցրավենիքով: Ենթաստամոքսային գեղձը չի հասցնի հաղթահարել շաքարի ավելցուկն ու անհրաժեշտ քանակի ինսուլին արտադրել: Արդյունքում արյան մեջ շաքարի ավելցուկը թթվա-հիմնային ներդաշնակության խախտման պատճառ կարող է դառնալ:
