Մթերքներ, որոնք շատ կարևոր են շաքարային դիաբետից տառապողների համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 414
Մթերքներ, որոնք շատ կարևոր են շաքարային դիաբետից տառապողների համար:  Գրում է med.tert.am-ը

Շաքարային դիաբետը շատ լուրջ հիվանդություն է, որի դեպքում մարդիկ պետք է խստորեն հետևեն բժշկի բոլոր ցուցումներին ու իրենց սննդակարգին՝ հակառակ դեպքում կարող են տարբեր վտանգավոր բարդություններ ի հայտ գալ: Մասնագետները ներկայացրել են 5 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել շաքարային դիաբետից տառապողների սննդակարգում, քանի որ դրանք շատ օգտակար են նրանց համար և օգնում են վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը:

  1. Ավոկադո

Ուսումանսիրությունները ցույց են տվել, որ ավոկադոն պարունակում է մաննոհեպտուլոզա մոնոսախարիդ, ինչի շնորհիվ նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգն ավոկադոյով և օգտագործել այն շաբաթական առնվազն երկու անգամ:

  1. Հունական ընկույզ

Այս ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ մանգան ու ցինկ, ինչն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:


Բացի այդ, շաքարի դեմ պայքարում շատ արդյունավետ են նաև մանրաթելերը, չհագեցած ճարպաթթուները, կալցիումն ու վիտամին D-ն, որոնք պարունակվում են հունական ընկույզի մեջ:

 

 

  1. Ամբողջահատիկ հաց

Համբողջահատիկ հացը չի պարունակում շաքար ու խմորիչներ և օգնում է մաքրել անոթները խոլեստերինից, ինչն էլ, իր հերթին, նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը:

  1. Դդմի սերմեր

Դդմի սերմերը հարուստ են մագնեզիումով ու օմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ ակտիվացնում են «վատ» խոլեստերինի դուրսբերման գործընթացն ու օգնում են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

  1. Լոբի

Լոբազգիները մանրաթելերի ու հակաօքսիդանտների հիանալի բնական աղբյուր են, իսկ այդ նյութերը բարելավում են արյան վիճակն ու ակտիվացնում են ճարպերի փոխանակության գործընթացը, ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետից տառապողների համար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը