Մսով լազանյա

Բաղադրիչները՝
աղացած միս - 600 գր
լոլիկ - 2 հատ
ձիթապտղի յուղ
տոմատի մածուկ - 2 ճգ
աղ, պղպեղ
Սոուս.
կաթ - 1լ
կարագ - 110 գր
ալյուր - 3 ճգ
մշկընկույզ - մի պտղունց
լազանյայի շերտեր - 1 տուփ
պանիր պարմեզան:
Պատրաստման եղանակը՝
Լազանյայի շերտերը աղաջրում եփել, սառը ջրով ողողել, քամել:
Լոլիկների կեղևը հեռացնել, բլենդերով հարել, խառնել տոմատի մածուկին:
Միսը բուսայուղով տապակել, աղ, պղպեղ անել, ավելացնել տոմատը: Եփել մինչև թանձրանալը:
Սոտեյնիկի մեջ խառնել կարագը, ալյուր ավելացնել:
Աստիճանաբար լցնել կաթը և անդադար խառնել:
Ավելացնել քերած մշկընկույզ, եփել, մինչև սոուսը թանձրանա:
Տապակի մեջ մի քիչ սոուս լցնել, դնել լազանյայի շերտերը:
Վրան լցնել բոլոնյեզեի մեկ երրորդ մասը:
Վրան լցնել քերած պանիր:
Նորից սոուս լցնել:
Այս գործողությունը կրկնել:
Լազանյան եփել 190 աստիճան ջեռոցում մոտ 30 րոպե:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=11626&l=am
