Մսով և կարտոֆիլով ռուլետ. Յուրահատւկ , զարմանալի համեղ ուտեստ


Բաղադրամասեր
-
500 գ տավարի եփած, աղացած միս,
-
500 գ կարտոֆիլ,
-
200 գ պանիր,
-
350 գ լոլիկ,
-
150 գ սոխ,
-
50 գ կարագ,
-
ձեթ,
-
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե:
-
Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից խյուս պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել:
-
Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
-
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե:
