Մոժոժ պատրաստման եղանակը, վրացական խոհանոցի շատ յուրահատուկ ուտեստ

Դիտումներ 571

Մոժոժ պատրաստման եղանակը, վրացական խոհանոցի շատ յուրահատուկ ուտեստ

Բաղադրիչներ՝
խոզի փափկամիս – 1,5 կգ,
խոզի տոտիկներ – 10 հատ,
գազար – 3 հատ,
դափնու տերև – 3 հատ,
հատիկ բուրավետ պղպեղ – 10 հատ,
սև հատիկ պղպեղ – 10 հատ,
սոխ – 3 գլուխ,
կարմիր գինու քացախ – 2 բաժակ,
թարխուն – 2-3 ճյուղ,
ռեհան – 4-5 ճյուղ,
կանաչ սոխ – 50 գ

 



Պատրաստման եղանակը՝

Տոտիկները երկարությամբ կիսել, լավ լվանալ:

Դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ջուր լցնել և եփել մարմանդ կրակի վրա 1,5-2 ժամ:

Արգանակը քամել, նորից լցնել տոտիկների վրա, ավելացնել 1 բաժակ քացախ, ամբողջական սոխի գլուխները, գազարը, համեմունքները, 1/2 թեյի գդալ աղ և նորից դնել կրակին:

Եփել մեկ ժամ, ջուրը նորից քամել, լցնել տոտիկների վրա, կափարիչը փակել, թողնել:

Խոզի միսը մանր կտրատել, լցնել այնքան ջուր, որր միսը ծածկվի, եփել:

Միսը ջրից հանել, լցնել մնացած քացախը, մեկ ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:

Մսաջուրը, որը պետք է շատ քիչ լինի, քամել:

Մարինացված մսի վրա լցնել քամած արգանակը, եռացնել, կրակից վերցնել:

Զգուշորեն խառնել եփած միսն ու տոտիկները մսաջրերի հետ միասին,  6-8 ժամ դնել սառնարան:

Մատուցել սառը վիճակում` վրան լցնելով կտրատած  կանաչ սոխ և ռեհան:

 



Ամենաընթերցվածը