Մկանային ցավից, հոդացավերից ազատվելու համար ժողովրդական միջոց

Դիտումներ 278
Մկանային ցավից,  հոդացավերից ազատվելու համար ժողովրդական միջոց

Ցավը կարող է առաջանալ արտաքին ազդեցությունների հետևանքով, կարող է լինել խրոնիկական ցավեր։

Այս միջոցները բնական ցավազրկողներ են, որոնք կօգնեն ազատվել ցավից, առանց հետևանքների

Մուգ բալ

Համաձայն հետազոտությունների արդյունքների, բալում եւ այլ մուգավուն մրգերում հայտնաբերված բիոֆլավոնոիդների խմբերը եւ բուսական պիգմենտներն օգտակար են բորբոքումից առաջացած ցավի ժամանակ:

Բալ ուտելով կարող եք թեթեւացնել հոդացավերը, վերացնել ստամոքսաղիքային անհանգստությունը եւ նույնիսկ բորբոքումից առաջացած ցավերը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը հազարամյակներ շարունակ օգտագործվել է բժշկության մեջ որպես բնական հակաբորբոքային մթերք: Համեմունքների թերապեւտիկ ազդեցության հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել նրա ցավազրկող հատկություններին: Ուսումնասիրություններից մեկի ընթացքում արտրիտով հիվանդներին երեք ամիս շարունակ ամեն օր տրվել է քիչ քանակությամբ կոճապղպեղ: Մասնակիցների մեծամասնությունն առողջության էական բարելավում է զգացել, ցավի, այտուցվածության եւ կաշկանդվածության մեղմացում:


Ծովաձուկ

Ձուկը շատ օգտակար է օրգանիզմի համար: Խորոված ձուկն օգտակար է պարանոցի եւ մեջքի քրոնիկ ցավերի ժամանակ եւ կարող է բուժել վնասված հոդերը: Բացի դրանից, ձկան մեջ առկա օմեգա-3 ճարպային թթուները կարգավորում են սիրտ-անոթային համակարգը:

Սխտոր

Սխտորն ամբողջ աշխարհում օգտագործվում է խոհարարության մեջ պատրաստի ուտեստին բուրմունք տալու համար, բայց այն ոչ պակաս հայտնի է որպես բուժիչ բաղադրիչ: Սխտորն ունի հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են օգնել արտրիտի եւ այլ ցավերի դեպքում: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը