Միշտ ցանկացել եմ պատրաստել այս քաղցր և յուրահատուկ տորթը, Հատապտուղները դոնդողում


Ժելեով հատապտուղներն ամառային լավագույն աղանդերներից է: Այն թեթև համ ունի և հաճելի ու թարմնացնող է հատկապես այս շոգ օրերին:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
0,5 բաժակ ելակ
0,5 բաժակ մոշ
0,5 բաժակ ազնվամորի
0,5 բաժակ հաղարջ
2 հատ բանան
2 լիտր մրգային հյութ
50 գրամ դոնդող
Պատրաստման եղանակը.
Եռացրեք մրգային հյութը, հետո վերցրեք կրակից և վրան լցրեք դոնդողն ու խառնեք:
Դրանից հետո լվացրեք հատապտուղները, չորացրեք, բանանն էլ մաքրեք և կտրտեք:
Ստացվածը լցրեք նախապես պատրաստվածի վրա, կրկին լավ խառնեք և դրեք սառնարան:
