Միկրոալիքային վառարանի մաքրման ամենաարդյունավետ և հեշտ եղանակը։ Առանց դրա չգիտեմ թե ինչ պետք է անեի

Շատ տնային տնտեսուհիներ համակարծիք են, որ շատ ավելի հեշտ և արագ է սնունդը վառարանի վրա տաքացնելը, քան ամեն անգամ միկրոալիքային վառարանը լվալը: Այս պատճառով ներկայացնում ենք շատ պարզ հնարք, որի շնորհիվ՝ միկրոալիքային վառարանը հաշված րոպեների ընթացքում կփայլի մաքրությունից:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 0,5 բաժակ ջուր

- 1 կիտրոն


Օգտագործումը՝
1. Ամանի մեջ ջուր լցրեք:
2. Կիտրոնը երկու կես արեք և հյութը քամեք տարայի մեջ:
3. Ամանի մեջ դրեք կիտրոնի մնացած կեսերը:
4. Հեղուկով տարան դրեք միկրոալիքային վառարանի մեջ և տաքացրեք 3 րոպե:
5. Երբ հեղուկը տաքանա, 4-5 րոպե չբացեք միկրոալիքային վառարանի դուռը:
6. Տարան հանեք միկրոալիքային վառարանից և պատերը սրբեք խոնավ կտորով: Եթե որոշ բծեր վատ են մաքրվում, կտորը թրջեք կիտրոնաջրի մեջ և նորից փորձեք:
7. Դժվարհասանելի մասերը մաքրելու համար կարող եք ատամի հին խոզանակ օգտագործել: Այն սուզեք կիտրոնաջրի մեջ:

