Միկրոալիքային վառարանի մաքրման ամենաարդյունավետ և հեշտ եղանակը։ Առանց դրա չգիտեմ թե ինչ պետք է անեի

Դիտումներ 618
Միկրոալիքային վառարանի մաքրման ամենաարդյունավետ և հեշտ եղանակը։ Առանց դրա չգիտեմ թե ինչ պետք է անեի

Շատ տնային տնտեսուհիներ համակարծիք են, որ շատ ավելի հեշտ և արագ է սնունդը վառարանի վրա տաքացնելը, քան ամեն անգամ միկրոալիքային վառարանը լվալը: Այս պատճառով  ներկայացնում ենք շատ պարզ հնարք, որի շնորհիվ՝ միկրոալիքային վառարանը հաշված րոպեների ընթացքում կփայլի մաքրությունից:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 0,5 բաժակ ջուր
  • 1 կիտրոն
  •  


Օգտագործումը՝

1. Ամանի մեջ ջուր լցրեք:

2. Կիտրոնը երկու կես արեք և հյութը քամեք տարայի մեջ:

3. Ամանի մեջ դրեք կիտրոնի մնացած կեսերը:

4. Հեղուկով տարան դրեք միկրոալիքային վառարանի մեջ և տաքացրեք 3 րոպե:

5. Երբ հեղուկը տաքանա, 4-5 րոպե չբացեք միկրոալիքային վառարանի դուռը:

6. Տարան հանեք միկրոալիքային վառարանից և պատերը սրբեք խոնավ կտորով: Եթե որոշ բծեր վատ են մաքրվում, կտորը թրջեք կիտրոնաջրի մեջ և նորից փորձեք:

7. Դժվարհասանելի մասերը մաքրելու համար կարող եք ատամի հին խոզանակ օգտագործել: Այն սուզեք կիտրոնաջրի մեջ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը