Միջոց, որը կօգնի հանգստացնել ներվային համակարգը և կպարգևի հաճելի քուն


Նևրոզի բուժման համար անպայման պետք է հաշվի առնել սրտանոթային և մարսողական համակարգերի վիճակը:
Ախտորոշումը կատարելուց հետո կարող են նշանակված լինել բարդ թերապևտիկ միջամտություններ, այդ թվում՝ այնպիսի դեղանյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմի կոնկրետ համակարգերը: Որոշ դեղամիջոցների միջոցով նևրոզի բուժումը գործնականում անհնար է:
Նևրոզի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Պետք է ընդգծել, որ նևրոզի բուժմամբ պետք է զբաղվի ոչ թե հոգեբանը, այլ հենց հոգեթերապևտը, ով տիրապետում է հոգեմետ դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությանը: Նևրոզը պահանջում է բուժման կուրս: Ճիշտ ընտրված դիետան, մերսումը, զբոսանքները բնության մեջ, ջրային պրոցեդուրաները տալիս են լավ արդյունք:
Բայց մենք պետք է հիշենք, որ նևրոզի բուժման ժամանակ ամենակարևորը հիվանդի՝ առաջացած խնդիրները հաղթահարելու ցանկությունն ու մտադրությունն է:
Վեգետատիվ խանգարումներ նևրոզի ժամանակ
Նևրոզի ոչ սուր արտահայտման դեպքում հանդիպում են վեգետատիվ խանգարումներ: Դրանց թվում են՝
- Նեյրոշրջանառության դիստոնիան
- Անգինայի հետ կապված նևրոզը
- Սրտի հետ կապված նևրոզը:
Նևրոզի ժամանակ հանդիպում է վեգետատիվ խանգարումների երկու տեսակ: Վեգետատիվ խանգարման առաջին տեսակին բնորոշ են՝
- Զարկերակի հաճախականությունը
- Թքազատման նվազեցումը
- Մաշկի չորությունը
- Սագամաշկը
- Զարկերակային ճնշման բարձրացումը
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացման միտումը
- Վերջույթների ցրտահարությունը, և այլն:
Վեգետատիվ խանգարման երկրորդ տեսակին բնորոշ են՝
- Սրտի դանդաղ զարկերը
- Բարձր թքազատումը
- Աղիների գալարակծկանքի բարձրացումը
- Արյան ճնշման իջեցումը
- Մաշկի կարմրությունը, և այլն:
Նևրոզի բնորոշ դրսևորումներին կարելի է դասել նաև խուճապային հարձակումները՝ սրտի շրջանում ցավ կամ թալկացում, ճնշման զգացողություն, գլխապտույտ և նույնիսկ՝ շնչարգելություն: Նույնիսկ որովայնի շրջանում կարող են նկատվել տհաճ զգացողություններ, տաքություն, քրտնոտություն, արյան ցածր ճնշում: Հիվանդության կրկնության դեպքում խուճապային գրոհը կարող է զարգացնել ցանկացած տեսակի վախերը (մահվան նկատմամբ վախը, իր կամ իր հարազատի մոտ մահացու որևէ հիվանդության առաջացման վախը, և այլն):
Նևրոզի տևողությունը կարող է տարբեր լինել. մի քանի օրից՝ մինչև մի քանի տարի: Տևողությունը կախված է մարդու՝ իր խնդիրները լուծելու անհատական ընդունակություններից, դժվարին իրավիճակներում շարունակ մնալուց, ժամանակին բժշկի դիմելուց: Նևրոզի դրսևորումները կարող են լինել թույլ կամ կայուն, ինչպես նաև կարող են վերափոխվել այլ դրսևորումների: Նևրոզի հիմնական առանձնահատկությունը համարվում է դրա փոփոխականությունը:
