Մի շատ պարզ հնարք, որի շնորհիվ օծանելիքի հոտը երկար կբուրի
Ներկայացնում ենք միջոցներ, որոնք կօգնեն ավելի երկար պահել օծանելիքի հոտը:
Oծանելիքը պետք է ցանել զարկերակների վրա` ականջների մոտ, կոկորդի հիմքի վրա, ծնկների հետևամասում և իհարկե դաստակի վերևի հատվածում:
Մի խառնեք մի քանի բույրերը: Խորհուրդ է տրվում մեկ օրվա ընթացքում օգտագործել միայն մեկ տեսակի բույր, որի մեջ կմտնի լոգանքի գելը, մարմնի քսուկները և հենց օծանելիքը:
Մազերը մարմնից ոչ պակաս լավ են հոտերը պահում, ուստի կարելի է հենց մազերի վրա օծանելիք ցանել: Մեկ այլ տարբերակ է նաև սանրի վրա օծանելիք անել և սանրվել:
Օծանելիքներ պետք չէ ցանել հագուստի վրա, քանի որ այն ''հիշում'' է միայն ամենաուժեղ հոտերը: Հետագայում դժվար կլինի փոխել հոստը"
Չպետք է մոռանալ, որ մենք չենք զգում սեփական մարմնի բույրը, ուստի հաճախ կարող ենք անգիտակցաբար չարաշահել օծանելիքի քանակը, որը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: