Մի շարք կարևոր տեղեկություններ մրգի և բանջարեղենի պահպանման համար. Սառնարանից հանեք այն

Դիտումներ 223

Մի շարք կարևոր տեղեկություններ մրգի և բանջարեղենի պահպանման համար. Սառնարանից հանեք այն

Չի թույլատրվում միրգն ու բանջարեղենը պահել սառնարանում, եթե չեք ցանկանում այն իր վիտամինները կորցնի: Որպեսզի վիտամինները պահպանվեն, բանջարեղենն ու միրգը պետք է պահել մութ և հով տեղում:

Բանջարեղենը անհրաժեշտ է մաքրել ու կտրատել միայն եփելուց անմիջապես առաջ. չպետք է երկար պահել ջրի մեջ, քանի որ վիտամինները և օրգանիզմի համար շատ անհրաժեշտ հանքային աղերը լուծվում են ջրում:  Իսկ կարտոֆիլ օգտագործելիս կեղևը որքան կարելի է պետք է բարակ կլպել, որովհետև վիտամինները կուտակված են արտաքին շերտում:  Ի դեպ, կարտոֆիլը ևս չպետք է երկար ժամանակ ջրի մեջ պահել, առավել ևս` կտրատած վիճակում:

 

 

Իսկ ինչ վերաբերում է եփելուն, բանջարեղենը եփելիս պետք է ծածկված լինի ջրով, իսկ ամանի բերանը` պինդ փակված, որովհետև օդի շփումից, թթվածնի ազդեցության տակ A և C վիտամինները քայքայվում են: Լավ է օգտագործել էմալապատ կամ ալյումինե ամանեղեն: Պղինձը քայքայում է C վիտամինը:



Ամենաընթերցվածը