Մի փոքր ալկոհոլ և ստացվում է ամենահամեղ շամպայնով ժելեն, բաղադրատոմսը

Դիտումներ 188

Մի փոքր ալկոհոլ և ստացվում է ամենահամեղ շամպայնով ժելեն, բաղադրատոմսը

Բաղադրիչներ՝
շամպայն – 2 բաժակ,
ժելատին – 20 գ,
սպիտակ գիլասի մուրաբա (միայն հյութը) – 4 ճ. գդ.,



Հատապտուղներ կամ կտրատած միրգ

Ժելատինը սառը ջրով թրջել:

Հինգ-վեց րոպե հետո ջուրը թափել:

Ժելատինի վրա լցնել շամպայնի մի մասը, դնել գոլորշու վրա, անընդհատ խառնել, մինչև ժելեի գնդիկները լուծվեն:

Ավելացնել մուրաբայի քաղցրաջուրը: Գոլորշուց վերցնել խառնուրդը, ավելացնել մնացած շամպայնը, խառնել:

Թափանցիկ ամանների մեջ լցնել միրգը, վրան՝ շամպայնը և սառեցնել 4 ժամ:

Մատուցել քաղցրավենիքի հետ:



Ամենաընթերցվածը