Մի քանի պարզ և դյուրին հնարք, որի շնորհիվ կկարողանաք որակյալ և մաքուր մեղրը տարբերակել կեղծից

Դիտումներ 304
Մի քանի պարզ և դյուրին հնարք, որի շնորհիվ կկարողանաք որակյալ և մաքուր մեղրը տարբերակել կեղծից

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձնենք գույնին և քաշին:

1 լիտր մեղրը պետք է կշռի 1,4 կգ։ Ջրում լուծելիս նստվածք չի առաջացնում ։ Փոքր բաժակի մեջ մեղրին մի քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք։ Եթե կապտեց, ուրեմն մեղրը կեղծված է։

 

 

Մեղրը կարող է ունենալ բաց դեղինից սկսած՝ մինչև դարչնագույն երանգ։ Պետք է անպայման լավ բույր ունենա։ 

Մեղրը ծորացնելիս հոսքը չպիտի կտրվի եւ շերտ-շերտ հավաքվի ամանի մեջ։ Մեղրով լի ամանի մեջ լավաշի փոքրիկ կտոր դնել, եթե այն չոր մնա ու չփափկի՝ ուրեմն մեղրն անարատ է։

 


Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ,  շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե: Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: Մեղրը բացենք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք է պղտոր հեղուկ ստացվի: 

Մեղրի լուծույթը երկու մասի բաժանենք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացնենք: Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա: Նայենք մյուս կեսին:  Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցնենք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի: Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե այն առաջվա պես ջրիկ է մնում, այն անորակ է: Պնդացած մեղրը կարելի է գոլորշու վրա հալեցնել, դա նրա որակի վրա շատ չի ազդի: Մեղրը պահում են ապակե, կերամիկական ամանների մեջ, որոնք ունեն լավ փակվող կափարիչներ:  Հիշեք, որ մեղրի կողքին չեն պահում սուր բույր ունեցող այլ մթերքներ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը