Մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ հնարավոր է հարթեցնել որովայնը. Ահա թե ինչպես

Դիտումներ 325
Մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ հնարավոր է հարթեցնել որովայնը. Ահա թե ինչպես

Xohanoc.am - ը ներկայացնում է մի շարք կաչևոր հանգամանքներ և խորհուրդներ, որոնց շնորհիվ կնիհարեք, կլինեք առողջ և կունենաք գեղեցիկ կազմվածք:

Խուսափեք աղից
Եթե սովորականից շատ աղ եք օգտագորժում, ձեր օրգանիզմը, ամենայն հավանականությամբ, ջուրն ու հեղուկները ժամանակավոր կպահի մարմնում, ինչը կարող է հանգեցնել որովայնի փքվածության: Խուսափեք վերամշակված ուտելիքներից, աղից և աղե համեմունքներից: Ինչպես նաև խուսափեք միկրոալիքային վառարանում պատրաստված ուտելիքներից, քանի որ դրանց մեջ հսկայական քանակությամբ սոդա կա: Շատ միրգ և բանջարեղեն կերեք:

Դիետայի ժամանակ կտրականապես հրաժարվեք կաթից
Եթե հոգնածություն և փքվածություն եք զգում, նշանակում է՝ ձեզ հանգիստ չեն տալիս գազերը, հնարավոր է՝ ձեր օրգանիզմը չի ընդունում լակտոզան: Սա տեղի է ունենում այն մարդկանց մոտ, ովքեր կաթի շաքարը մարսելու հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ այն կարող է գազեր և փորկապություն առաջացնել:  Օգտագործեք այնպիսի սնունդ, որն իր մեջ քիչ քանակությամբ լակտոզա է պարունակում:

Կրճատեք ածխաջրերի օգտագործումը
Խուսափեք ածխաջրեր պարունակող այնպիսի սննդից, ինչպիսիք են մակարոններն ու թխվածքները:  Երբ կրճատեք դրանց քանակությունը, օրգանիզմը կսկսի վատնել ածխաջրային պաշարները և դուրս բերել կուտակված հեղուկները:

Խուսափեք ալկոհոլից
Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ինչն էլ դանդաղենցում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:  Մի քանի օրով հրաժարվեք ալկոհոլից: Եթե, այնուամենայնիվ, չարաշահել եք ալկոհոլը, հաջորդ օրը սկսեք մի մեծ բաժակ ջրով:

Փոխարինեք օսլան
Օսլայով հարուստ ուտելիքները, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, մակարոնեղենը և հացահատիկը, գազեր են առաջացնում: Օսլայով հարուստ միակ ուտելիքը, որը գազեր չի առաջացնում, բրինձն է:

Ակտիվ եղեք ամեն օր
Կանոնավոր վարժությունները վերացնում են փքվածության զգացողությունը: Դա տեղի է ունենում սրտի զարկերի շատացման շնորհիվ: Այդ պատճառով հնարավորության դեպքում ուտելուց հետո քայլեք:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը