Մեզի գույնը կարող է հանդես գալ որպես ազդակ մի շարք հիվանդությունների առկայության դեպքում

Դիտումներ 314
Մեզի գույնը կարող է  հանդես գալ որպես ազդակ մի շարք հիվանդությունների առկայության դեպքում
Մեզի "ամենաառողջ" գույնը ծղոտի բաց գույնն է կամ թափանցիկ դեղինը: Առավոտյան բացարձակ նորմալ է, եթե մեզն ավելի մուգ է, քանի որ գիշերվա ընթացքում մենք հեղուկ չենք ընդունում: Կարմրավուն կամ վարդագույն մեզը ճակնդեղ կամ հապալաս ուտելու հետևանք է: Որոշ դեղամիջոցներ` ռիֆամպիցինը, ամիտրիպտիլինը, ինդոմետացինը, նույնպես կարող են փոխել մեզի գույնը:
 
Սակայն եթե գույնը փոխվում է ինքն իրեն, դա խնդրի նշան է: Նարնջագույն մեզը կարող է խոսել սաստիկ ջրազրկման մասին, երիկամներում քարերի  կամ միզուղիներում վարակի առկայության մասին: Եթե կա վարակ, ապա միզարտադրությունն ուղեկցվում է ցավով կամ այրոցով:
 

 


Կարմրավուն մեզի գույնը գլոմերուլոնեֆրիտի նշան է՝ դա երիկամների բորբոքում է, որ անհապաղ բուժման կարիք ունի: Սակայն կա մեկ բայց: Եթե նախորդ օրը գազար կամ փոքր-ինչ շատ սխտոր եք կերել, ապա մեզի գույնը կարող է կարմրավուն երանգներ ստանալ: Սակայն եթե գույնը պարբերաբար կարմիր երանգ ունի, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Կանաչ երանգը հուշում է լյարդի հիվանդությունների մասին: Հնարավոր է որ ձեզ մոտ դեղնախտ է: Հարկավոր է հետազոտություն անցնել:

Կապույտ մեզը լինում է որոշ գենետիկ հիվանդությունների դեպքում: Հնարավոր է՝ միզուղիներում մանրէային վարակ լինի:

Մուգ հարդագույն մեզը կարող է կապված լինել գեմոլիտիկ անեմիայի հետ:

 

 

http://asekose.am/news/11/175794-mezi--or-gouyne--inc-hivandoutyan-masin-e-housoum-paster--oronq-petq-e-imanal.html

http://doctors.am/hy/urine-color

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը