Մեղրը իր մեջ պարունակում է շատ վիտամիններ, այսօր մենք փորձել ենք պարզել նրա օգտակար ազդեցությունը օրգանիզմի վրա

Դիտումներ 266
Մեղրը իր մեջ պարունակում է շատ վիտամիններ, այսօր մենք փորձել ենք պարզել նրա օգտակար ազդեցությունը օրգանիզմի վրա

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»:

Այն օգտագործում են նաև վերքերի բուժման համար:

Հետազոտությունները պարզել են, որ մեղրն օգնում է բուժել վերքերը:

Այն ունի հակամանրէային հատկություններ, արագացնում է մաշկի վերականգնման հատկությունները:

Մեղրը և կոճապղպեղը: Մեղրը և կոճապղպեղը միասին օգտագործելով կարելի է լուծել մի շարք առողջական խնդիրներ:


Մեղրն իր առողջարարությամբ բոլորին է հայտնի: Համեղ լինելուց բացի` այն կանխարգելում է քաղցկեղի և սրտի մի շարք հիվանդությունների զարգացումը, քանի որ պարունակում է ֆլավոնոիդներ և այլ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի և սրտի մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը:

Այն նաև նվազեցնում է ստամոքսի հիվանդություններով ախտահարվելու վտանգը, հակաբակտերիալ և հակասնկային է, կայուն է պահում օրգանիզմում գլիկոգենի մակարդակը` այդպիսով նպաստելով մարդու ատլետիկ կարողունակությունների ակտիվացմանը:

Համաձայն հետազոտությունների՝ մեղրը հատկություն ունի ինչպես երկարացնելու, այնպես էլ վերականգնելու քունը:

 

Նախեւառաջ, այն ապահովում է գլիկոգենի համարժեք մատակարարումը դեպի լյարդ գիշերային ժամերին: Միջին հասակի մարդու լյարդը կարող է 75-100գր գլիկոգեն պահել, որը յուրացվում է կախված մարմնի չափերից եւ սեռից:

Օրվա ընթացքում օրգանիզմին մեկ ժամում 10գր գլիկոգեն է անհրաժեշտ:

Մեղրի օգտակար հատկությունների ցանկը.

•Բարձրացնում է իմունիտետը:

•Ապահովում է վիտամինները, հանքային նյութերը եւ հակաօքսիդանտները:

•Ունի հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություն:

•Բարձրացնում է էներգիայի մակարդակը եւ նվազեցնում է հոգնածությունը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը