Մեղրով տորթի համեղ և յուրահատուկ բաղադրատոմս


Բաղադրությունը`
Մեղրով բիսկվիթի համար
● 3 հատ ձու
● 100 գ շաքարավազ
● 100 գ մեղր
● 1 թ․գ սոդա
● 150 գ ալյուր
Օշարակի համար
● 1 թ․գ մեղրը հալեցնել
● 100 մլ տաք ջրի մեջ, թողնել սառի
Կրեմի համար`
● 300 մլ սառեցված սերուցք 33-35% յուղայնությամբ հարել
● 300 գրամ եփացրած խտացրած կաթի հետ մինչև թանձրանա
Պատրաստման եղանակը`
Ձուն շաքարավազի հետ հարել , մինչև սպիտակ զանգված ստանաք:Քանի դեռ ձուն հարվում է, զբաղվենք մեղրով:Մեղրը,սոդայի հետ լցնել կաթսայի մեջ ,անընդհատ խառնել (2-3 րոպե) թույլ կրակի վրա հասցնել մեղրի և սոդայի խառնուրդը գեղեցիկ սաթի գույնի: Վերցնել կաթսան կրակի վրայից (այդ ընթացքում ձուն և շաքարավազը արդեն լավ հարվել են) և խառնելով ավելացնել մեկ-մեկ գդալով տաք մեղրը ձվին, անընդհատ խառնելով ,որպեսզի ձուն ձվաձեղ չլինի:
Ալյուրը մաղի օգնությամբ և ավելացնել ձվի և մեղրի խառնուրդին: Զգույշ և արագ շարժումներով ,որպեսզի չվերանա ձվի օդային վիճակը, լավ խառնել խմորը միքսերի վենչիկով ամեն անգամ այլուր ավելացնելուց հետո::
Ստացվում է թեթև,օդային խմոր: Խմորը անմիջապես լցնել ,նախապես կարագ քսած տապակի մեջ:
Տապակը խմորով դնել նախապես 160 աստիճանով տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե,մինչև պատրաստ լինելը(ստուգել լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով): Ստացված բիսկվիթը բաժանել 2 կամ 3 մասի:Յուրաքանչյուր շերտի վրա լցնել օշարակ և կրեմ քսել: Վրան լցնել փշրանքներկամ ձևավորել ըստ ցանկության:
Կարող եք տորթը տեղափոխել սառնարան որ սառչի ,կարող եք նաև անմիջապես փորձել, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում:
