Մեղրով դիմակ, որը վերացնում է մազաթափությունը

Դիտումներ 327

Մեղրով դիմակ, որը վերացնում է մազաթափությունը

Մազաթափությունը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով այն ապահովել անհրաժեշտ նյութերով։

Բացի այդ՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։

 

 

Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ ամրացնել մազարմատները և կանգնեցնել մազաթափությունը:

Այն պատրաստելու համար հարկավոր է

 



Բաղադրիչներ

  • 1,5 ճ.գ. մեղրին ՝
  • 1 ճ.գ. սոխի հյութ,
  • 1 ձվի դեղնուց,
  • 1-2 ճ.գ. կռատուկի յուղ

Պատրաստման եղանակը

Այս ամենը խառնել, հեղուկ խառնուրդ է ստացվում, քսել մազարմատներին, մնացորդը՝ տարածել մինչև մազերի ծայրերը, մազերը փաթաթել ցելոֆանե տոպարկով, այնուհետև՝ սրբիչով, թողնել 1 ժամ, այնուհետև՝ լվանալ:
Արեք սա շաբաթը 1 անգամ: Մեկ ամսից անսպասելի դրական արդյունք կստանաք:

Իմացեք նաև ՝ 

 

 

Եթե չեք ցանկանում բախվել մազաթափության խնդրին, հարկավոր է նվազագույնի հասցնել աղի օգտագործումը։ Խոսքը հատկապես սպիտակ աղին է վերաբերում։ Գերադասելի է դրա փոխարեն ծովի կամ հիմալայան աղ օգտագործել։ Զգույշ եղեք նաև կաթնամթերքի օգտագործման ընթացքում. խորհուրդ է տրվում այն փոխարինել բուսական ծագման մթերքով։ Որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք կոկոսի կաթ օգտագործել։



Ամենաընթերցվածը