Մեղրով դիետա. 3 օրում ազատվեք 2-3 կիլոգրամից

Դիտումներ 615
Մեղրով դիետա. 3 օրում ազատվեք 2-3 կիլոգրամից

Հայտնի է, որ մեղրը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ առաջարկվող սննդակարգը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից:

Առաջին օր

Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. 100 գրամ պանիր, 50 գրամ գազար, 50 գրամ շոգեխաշած բրոկոլի, 50 գրամ շոգեխաշած ծաղկակաղամբ: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խմեք մեկ բաժակ թեյ կամ սուրճ 1 ճաշի գդալ մեղրով:

Ընթրիք. Բանջարեղենային ապուր, մի կտոր ամբողջահատիկից պատրաստված հաց, 1 խնձոր, նարինջ կամ տանձ:


Երկրորդ օր

Նախաճաշ. Քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. Տրորեք եփած ձուն, խառնեք 1 ճաշի գդալ մեղր և 100 գրամ կաթնաշոռ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ընթրիք. 150 գրամ ձուկ կամ հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան:

Երրորդ օր

Նախաճաշ. քիչ խաշած երկու ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Կարող եք կիտրոնով թեյ խմել կամ առանց շաքարի սուրճ:

Ճաշ. 50 գրամ պանիր, մի կտոր սև հաց, բանջարեղենային աղցան:

Ընթրիք. 300 գրամ շոգեխաշած բանջարեղեն, ձու, մի բաժակ թեյ՝ մի ճաշի գդալ մեղրով:

 

 

Աղբյուրը ՝ https://168.am/2018/02/02/901778.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը