Մեղրն ու ալոեն լավագույն միջոցներն են այրվացքների դեմ

Գաղտնիք չէ, որ մեղրն օգտակար է մրսածության և տոնուսի բարձրացման համար։ Մեղրը նաև ունի որոշ հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մեղրը կարող է ո՛չ

միայն բուժել և մանրէազերծել վերքի վնասված հատվածը, այլ նաև թեթևացնել ցավը։
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրն ավելի արագ է բուժում այրվածքները, քան ավանդական հակաբորբոքային քսուքները և վիրակապերը։
Ալոեն սսովորաբար օգտագործվում է թեթև այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոեի հյութը կարող է օգտագործվել նաև ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավն ու այտուցները բուժելու համար։

Այն նաև օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։
