Մեղրի օգտակար հատկությունները և նրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա


Մեղրը ճանաչված ժողովրդական միջոց է, որը քաղցր է շաքարավազից եւ ավելի օգտակար է: Այն յուրացվում է ավելի արագ եւ հեշտ:
Վերջին հետազոտությունները պարզել են, որ մեղրը բարձրացնում է աշխատունակությունը, և մարզիկներն ավելի հեշտությամբ են կատարում ֆիզիկական վարժությունները: Մեղրը պահպանում է արյան մեջ շաքարի հավասարակշռված մակարդակը, մարզումներից հետո վերականգնում է գլիկոգենը (glycogen) և մկանների ուժը:
Մեղրը կոկորդի ցավի և հազի դեմ պայքարի լավագույն միջոցն է, նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, ինչպես նաև, տեսողության, անպտղության և վաղաժամ սերմնաժայթքման, միզուղիների խանգարման, փորլուծության և սրտխառնոցի դեմ պայքարի պարագայում:
Այն կարգավորում է շաքարի պարունակությունն արյան բաղադրության մեջ` լինելով ֆրուկտոզայի և գլյուկոզայի միացություն:
Մեղրը նպաստում է վերքերի և այրվածքների արագ ապաքինմանը` շնորհիվ իր պարունակած արծաթի սուլֆադի:
