Մեղր, դարչին ու կիտրոն և ավելորդ քաշն այլևս խնդիր չէ
Դարչինը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի՝ կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, իջեցնում է արյան մեջ խոլեսtերինի մակարդակը:
Դարչինում պարունակվող մանրաթելերը փորկապության եւ լուծի դեմ պայքարելու հիանալի կանխարգելիչ միջոց են:
Դարչինի հակաօքսիդանտ եւ հակաբակտերիալ հատկությունները եւս ունեն նույնքան կարեւոր նշանակություն: Դարչինի թանձրուքն օգտագործվում է որպես մրսածության դեմ պատրաստվող դեղամիջոցների բաղադրիչներից մեկը: Բոլորին է հայտնի մրսածության դեմ հին ու բարի, «տատիկի» դարչինով մեղրի բաղադրատոմսը:
Իսկ մեղրը ըստ USDA-ի, մեկ ճաշի գդալ մեղրի մեջ կալորիաների թիվը հասնում է 64 կկալ-ի, իսկ մեկ ճաշի գդալ շաքարավազը պարունակում է ընդամենը 15 կկալ: Մեղրը հեշտ է մարսվում, քանի որ նրանում պարունակվող ածխաջրերը հեշտությամբ փոխարինվում են գլյուկոզայի:
Ներկայացնում ենք օգտակար և ավելորդ քաից ազատվելուն նպաստող ըմպելիքի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- 1 թ.գ. դարչինի փոշի
- 1 բաժակ եռման աստիճանի ջուր
- 1 թ.գ. մեղր
- 1 շերտ կիտրոն
Պատրաստման եղանակը
Դարչինի վրա լցնել եռման ջուրը և թողնել, որպեսզի թրմվի 20 րոպե:
Ավելացնել կիտրոնն ու մեղրը:
Այնուհետև ըմպելիքը դնել սառնարանում և թողնել 30 րոպե:
Խմել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Օգտագործել 14 օր:
Կուրսի ավարտին օրգանիզմում թեթևություն կզգաք և կտեսնեք, որ նախկին հագուստները լայնացել են:
Կուրսը կարլեի է կրկնել 4 ամիս անց: