Մեքսիկացի բժիշկը ստեղծել է դեղամիջոց, որը կբարելավի տեսողությունն ու հիշողությունը և կազատի հոդացավերից

Դիտումներ 402
Մեքսիկացի բժիշկը ստեղծել է դեղամիջոց, որը կբարելավի տեսողությունն ու հիշողությունը և կազատի հոդացավերից

Med.tert.am-ը գրում է ՝ 

40 տարեկանում մարդն արդեն ի վիճակի չի լինում անել այն ամենը, ինչն անում էր 20 տարեկանում, սակայն նա կարող է հնարավորինս երկար պահպանել առողջությունն ու երիտասարդությունը:

 

Տարիների ընթացքում մարդու տեսողությունը վատանում է, առաջանում են հոդացավեր, իսկ միտքն այլևս այդքան պայծառ չի լինում: Ծերացման գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել, սակայն երբեմն անհրաժեշտ հոգատարության բացակայությունն էլ ավելի է վատացնում վիճակը: Հարկ է հիշել, որ եթե նույնիսկ հնարավոր չէ դադարեցնել ծերացման գործընթացը, միևնույն է կարելի է այն հնարավորինս դանդաղեցնել:

 

Առաջին հերթին՝ հարկավոր է հիշել առողջ սննդի և սպորտի մասին: Կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք կօգնեն բարելավել տեսողությունն ու լսողությունը և կազատեն ոսկորների ցավից:

 

Հունական ընկույզ

 

Հունական ընկույզները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, ուստի ամրապնդում են գլխուղեղի արյունատար անոթները: Սա կօգնի հագեցնել գլխուղեղը թթվածնով և բարելավել հիշողությունը:

 

 


Լոլիկ

 

Լոլիկը պարունակում է լիկոպին՝ հազվադեպ հանդիպող նյութ, որը պաշտպանում է գլխուղեղի բջիջները և բարելավում հիշողությունը:

 

Խնձոր

 

Խնձորը հարուստ է պեկտինով՝ մարսողությանն ու գլխուղեղի առողջությանը նպաստող մանրաթելով:

 

Խնկունի (розмарин)

 

Այս դեղաբույսով ինհալացիաները կօգնեն բարելավել հիշողությունն ու ավելի լավ կենտրոնանալ:

 

Ճակնդեղ

 

 

Ճակնդեղը կկարգավորի արյան շրջանառությունն ու կսնուցի օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով:

 

Ավոկադո

 

Ավոյադոն շատ հարմար է առողջական ընդհանուր վիճակի ու գլխուղեղի արյան շրջանառության բարելավման համար: Սա կօգնի բարելավել և՛ հիշողությունը, և՛ գլխուղեղի առողջությունը:

 

Մեքսիկացի մի բժիշկ ստեղծել է շատ յուրահատուկ մի օշարակ, որը կբարելավի տեսողությունն ու լսողությունը և կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 

 

Բաղադրությունը.

 

·         Մի կտոր կոճապղպեղի արմատ,

·         2 ճ.գ. դարչին,

·         3 ճ.գ. մեղր,

·         4 հատ կիտրոն,

·         125 գրամ ծովաբողկ (хрен):

 

Պատրաստման եղանակը.

 

Ծովաբողկն ու կոճապղպեղը խառնել, ավելացնել թարմ քամած կիտրոնի հյութը, լցնել բաղադրիչները կոտորակիչի մեջ և մի քանի րոպե լավ խառնել: Այնուհետև ավելացնել նաև մեղրն ու դարչինը և կրկին խառնել:

Պատրաստի օշարակը լցնել տարրայի մեջ և ընդունել օրական երկու անգամ՝ կարդիոմարզումներից առաջ, մեկական ճաշի գդալ:

Ընդամենը 3 շաբաթում կարելի է ազատվել զգալի ավելորդ քաշից և բարելավել առողջական վիճակը:

Նյութի աղբյուրը՝ http://med.tert.am/am/news/2017/04/17/dexamijoc/35328

Ամենաընթերցվածը