Մեջքի ցավը կարող է պատճառ դառնալ շատ այլ հիվանդությունների առաջացմանը։ Այս միջոցները կօգնեն Ձեզ ազատվել ցավից և վերականգնել առողջությունը։

Դիտումներ 336
Մեջքի ցավը կարող է պատճառ դառնալ շատ այլ հիվանդությունների առաջացմանը։ Այս միջոցները կօգնեն Ձեզ ազատվել ցավից  և վերականգնել առողջությունը։

Ցանկացած ցավ օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է վնասվածքին կամ հիվանդությանը:

Մեջքի շրջանում քրոնիկ ցավերից տառապում է բնակչության գրեթե կեսը: Մեջքի հատվածում ցավերի պատճառներից առաջինը համարվում է շարժման պակասը՝ հիպոկինեզիան: Մենք կամ նստած ենք կամ պառկած և մկանները շատ քիչ են աշխատում: Արդյուքում մարդը, ով նստակյաց կյանք է վարում, երբ մրսում է կամ գերծանրաբեռնվում, նրա մոտ ավելի շատ կարող է նկատվել ողնուղեղային նյարդերի սալջարդ, որն էլ ցավ է առաջացնում:

Շատ վտանգավոր են կտրուկ, անսովոր ծանրաբեռնվածությունը մեջքի վրա: Եթե մարդը հանկարծակի բարձրացնում է ինչ-որ ծանր մի բան, կարող է տեղի ունենալ ողնաշարի տեղաշարժ, միջողային ճողվածքներ: Մյուս պատճառը ավելորդ քաշն է, որը ողնաշարի վրա ազդում է նույն կերպ, ինչ ծանր բեռը:


Ողնաշարը մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը: Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանկան ֆունկցիա ողնուղեղի ու հնարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40 %-ը։

Բավական հաճախ է մեջքի շրջանում ցավերի պատճառը ողնաշարի ճողվածքը լինում:  Դրա առաջացման հիմնական պատճառը միջողնային նյութափոխանակության խանգարումն է: Գենետիկական նախատրամադրվածության  ու տարիքային կազմափոխության հետևանքով նվազում է ջրի թափանցումը միջողնային սկավառակի միջուկ: Սովորական օստեոխոնդրոզը  այս հիվանդության առաջացման հավանականությունը  մեծացնում է 10 անգամ: Ողնաշարային, միջողնային ճողվածքը վնասված սկավառակի տեղախախտումն է , սահմանից դուրս գալը, ինչի հետևանքով ճզմվում է նյարդը` առաջացնելով անտանելի ցավ: Այս կամ այն աստիճանի ողնաշարային ճողվածքով տառապում է ողջ բնակչության  1/4-ը: Այս հիվանդության հետևանքով  խաթարվում է ողնաշարի շարժունությունը, երբեմն հիվանդության զարգացման պատճառ են դառնում վնասվածքներն ու վարակները:

Հիվանդը գրեթե միշտ բողոքում է մեջքի ցավից: Հիմնականում այն առաջանում է դեռևս պատանեկան տարիքից սկսած.   հիվանդը բողոքում է չափավոր ֆիզիկական ծանրությունից, աշխատասեղանի մոտ կամ անկողնում` անհարմար դիրքից:

Նստանյարդաբորբը՝ իշիաս ևս ամենահաճախ հանդիպող հիվանդությունների շարքում է   Այս հիվանդության պատճառները սուր և քրոնիկական վարակիչ հիվանդությունները, թունավորումները, վնասվածքներ են։

Լինում է՝

  • առաջնային, նյարդի վրա վնասակար գործոնների (մրսածություն, վարակ) անմիջական ազդեցությունից,
  • երկրորդային, նյարդը շրջապատող օրգանների ախտահարումից։

Հիվանդության հիմնական ախտանշանը նստատեղի տարբեր բնույթի և տևողության ցավերն են:

Մասնագետները կարծում են, որ ողնաշարի հատվածում նկատվող ցավերի մեծամանությունը  ոչ միայն  նյարդաբանական, այլ նաև՝   հոգեբանական հիմք ունեն: Բավական հաճախ են մարդիկ նյարդային ու տևական անհանգիստ վիճակներից, սթրեսներից հետո ունենում նաև մեջքի ցավեր:

Մասնագետները միաբերան փաստում են, որ ողնաշարային ամենատարբեր հիվանդությունների բուժման կարևորագույն նախապայմանը առողջ և չափավոր ծանրաբեռնված կենսակերպն է: Այս հարցում նույնքան կարևոր է ինչպես շարժուն կյանք վարելը, սպրոտով զբաղվելը, այնպես էլ ճիշտ սննդակարգի որդեգրումը: Միայն այսպիսով է հնարավոր ապահովել մկանակապանային, մկանաոկրային համակարգի պատշաճ սնուցումն ու զարգացումը

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը