Մեծ տարիքում հաճախ առաջանում են հոդացավեր, այս միջոցը կօգնի ազատվել ցավերից շատ պարզ եղանակով


Քրքում
Քրքումի և նրա օգտակար հատկությունների մասին մենք բազմիցս խոսել ենք մեր կայքի էջերում: Սա Ասիայից համեմունքի տեսակ է, որը ոչ միայն ուտեստներին հաճելի գույն է հաղորդում, այլև հիանալի կերպով վերացնում է հոդերի ցավերը: Ուստի հաջորդ անգամ ցավ զգալիս` փորձեք օգտվել քրքումից` իբուպրոֆենի փոխարեն:
Իր հակաբորբոքային, ցավազրկող և հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ քրքումն արդյունավետ պայքարում է մեր օրգանիզմում ինֆեկցիաների դեմ, վերականգնում վնասված հյուսվածքները և նպաստում թունազերծմանը:
Ահա տնային միջոց, որը կվերականգնի ոսկորներն ու հոդերը և կվերացնի ցավը:
7-օրյա բուժում հոդերի և ոսկորների համար
Այս միջոցի համար կպահանջվի 150 գ. կերակրի դոնդող և մի քիչ ջուր: Երեկոյան 2 թ. գ. դոնդողը լուծեք 50 մլ ջրի մեջ և թողեք գիշերը մնա:
Առավոտյան կտեսնեք, որ դոնդողը վերածվել է ժելեի, և այն կարող եք խառնել ըմպելիքի ըստ ձեր ընտրության՝ կաթի, յոգուրտի կամ հյութի և խմել: Խմեք ամեն օր մեկ շաբաթ, և ձեր վիճակի զգալի բարելավում կնկատեք:
Ձեր հոդերն ու ոսկորները կերիտասարդանան, իսկ մեկ ամիս անց այլևս ցավ չեք զգա: Բուժումը պետք է կրկնել մեկ ամիս անց ու ևս մեկ անգամ 6 ամիս հետո, եթե ուզում եք վերականգնել բնական վիճակը:
Ինչու է դոնդողն այդքան օգտակար հոդերի համար
Օրգանական դոնդողը բնական մթերք է, որը պատրաստված է խոշոր կենդանիների վերամշակված ոսկորրներից, հյուսվածքներից և աճառից:
Այն պարունակում է նաև պրոլին և հիդրոքսիպրոլին, հզոր ամինաթթուներ, որոնք շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար:
Դրանք լավացնում են աճառի աճը և վերականգնումը, որը հոդացավի և ոսկորների ցավի վերացման բանալին է:
