Մեծ սիրով ներկայացնում եմ իմ սիրելի թխվացքի ամենահամեղ և որակյալ բաղադրատոմսը. Տորթ Միկադո

Դիտումներ 473
Մեծ սիրով ներկայացնում եմ իմ սիրելի թխվացքի ամենահամեղ և որակյալ բաղադրատոմսը. Տորթ Միկադո

Բաղադրամասեր

  • 500 գ կարագին՝

  • 5 ձու,

  • 2 բաժակ շաքարավազ,

  • 2 բաժակ թթվասեր,

  • 2 տուփ խտացրած կաթ,

  • 1 թգ. սոդա

  • ալյուր,

  • 1 տուփ շոկոլադ

Տորթ Միկադո

 


Պատրաստման եղանակը

  • 100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:

  • Թխել առանձին-առանձին:

  • ԿՐԵՄ - 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:

  • Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

  • Տորթ Միկադո

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը