Մայրաքաղաքային աղցանի ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը։ Բոլորը գոհ կմնան։


Բաղադրամասեր
-
0,5 կգ տավարի մսին ՝
-
5 հատ ձու,
-
4 հատ միջին չափի կարտոֆիլ,
-
4 հատ միջին չափի գազար,
-
5 հատ միջին չափի թթու վարունգ,
-
300 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ,
-
300 գրամ թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը
-
Կարտոֆիլը և գազարը խաշել: Կտրատել մանր խորանարդիկներով:
-
Նույն ձևով կտրատել միսը և թթու վարունգը:
-
Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:
-
Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին: Զարդարել ըստ ճաշակի և մատուցել:
Պատրաստման բարդությունը
Հեշտ
