Մատանու էներգիան. Որ մատին ինչ մատանի դնել


Ամուսնական մատանին ակտիվացնում է բիոդաշտը: Մատանու ազդեցությունը սեփական ճակատագրի վրա կախված է, թե որ մատին եք այն դնում:
Աջ ձեռքը համարվում է տղամարդկային էներգիայի կրող, աջ ձեռքի յուրաքանչյուր մատ «պատասխանատու» է կյանքի մի ոլորտի համար: Իսկ ահա ձախ ձեռքը կանացի պասիվ էներգիայի կրողն է և ի զորու է մարդուն պաշտպանել որոշ էներգետիկ դաշտերից: Այս պարագայում ոչ միայն կարևոր է, թե որ մատին եք դնում մատանին, այլ նաև թե ինչ մետաղից է այն: Ոսկին, որպես ակտիվ, արևային մետաղ, ակտիվացնում է էներգիան: Արծաթը վանում է նեգատիվ ազդեցություններն ու պաշտպանիչ դեր ունի:
Աջ ձեռքի միջնամատը տղամարդկային որակների` խելքի ու տրամաբանության կրողն է: Եվ որպեսզի այդ որակներն ակտիվ լինեն, այդ մատին կրեք ոսկե մատանի, կարելի է նաև ալ կարմիր, դեղին կամ նարնջագույն քարով: Աջ ձեռքի մատնեմատին արծաթյա մատանին կնպաստի ինտուիցիայի ուժեղացմանը:
Եթե ոսկե մատանին դնեք ձախ ձեռքի մատնեմատին, դրանից առաջացած էներգիան կօգնի ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, կնպաստի նյութական պայմանների բարելավմանը: Կարճ ասած, Դուք շատ շուտ կվայելեք Ձեր գիտելիքի պտուղները: Ասում են` ցուցամատը «քիթը շատ է խոթում» Բարձրյալի ծրագրերի մեջ: Դրա համար այս մատին խորհուրդ չի տրվում դնել ո՛չ արծաթե, ո՛չ էլ ոսկե զարդեր:
Մատնեմատը հաջողություն է բերում, սեր ու հարմոնիա ընտանիքում, հասարակության համակրանք: Աջ ձեռքի մատնեմատին ճիշտ է կրել ոսկե մատանի, որ նշված հաջողություններն ավելի ակտիվանան: Ամուսնական ոսկե մատանին աջ ձեռքի մատնեմատին նպաստում է զույգի էներգետիկ միացմանը և լավացնում նրանց հարաբերությունները` էներգիան ուղղորդելով բերանպաստ կողմ: Արծաթե ամուսնական մատնիները սառնություն են մտցնում հարաբերություններում:
Եթե ամուսինները բաժանվել են, և ընտանիքն էլ գոյություն չունի, նրանք պիտի վերադարձնեն ամուսնական մատանիները: Այդպես նրանք ազատություն կտան միմյանց և ամեն մեկն իրեն, հող կնախապատրաստեն նոր հարաբերությունների համար: Եթե նախկին ամուսնության մատանին չդնեք, բայց պահեք տանն ինչ-որ տեղ, այն էներգիա կհաղորդի նախկին հարաբերությունները:
Եթե ուզում եք դրական արդյունք գրանցել շփումներում, աջ ձեռքի մատնեմատին դրեք ոսկե մատանի: Մատնեմատին հայտնված կարմիր քարով մատանին կօգնի Ձեզ համաձայնություն ձեռք բերել գործնական հանդիպումներում, երկրպագուների մոտ փայլել խելքով:
Մատնեմատի արծաթե մատանին հանգստություն կբերի Ձեզ, բոլոր գործերը կմղվեն երկրորդ պլան, և Դուք կփորձեք առանձնանալ ու հանգստանալ ամեն ինչից: Հավասարակշռված կամ պասիվ վիճակի կարող եք հասնել, եթե մատնեմատին դնեք ոսկե մատանի` կանաչ քարով: Հիշեք, աջ ձեռքի մատնեմատին մատանիներ են դնում վանականները, կամ նրանք, ովքեր կամենում են ողջ կյանքը մենակ ապրել:
Աղբյուրը ՝ http://newmag.am/2014/ring/
